ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ EPG ՊԱՆԵԼՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ ԵԿԵԼ Է ՀԵՂԱՇՐՋԵԼՈՒ ՀՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
ԱՐՏԱԴՐԱՆՔ
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շինարարության արագություն (50 մ² 1 օրում)
EPG էկո պանելները ապահովոմ են կազմակերպված շինարարական գործընթաց և ունեն դյուրին կիրառելիություն։ EPG էկո պանելով կառուցվող շենքերի շինարարությունը տեղի է ունենում 3 անգամ ավելի արագ։
- Մեր նորագույն տեխնոլոգիայի շնորհիվ արտադրվող պանելները չունեն երկարության սահմանափակում, որի արդյունքում պանելները մատակարարվում եմ ըստ պահանջված չափերի։
- Շենքերի կառուցումը տեղի է ունենում սեղմ ժամկետներում, քանի որ պանելների տեղադրումը պահանջում է նվազագույն աշխատուժ։
- EPG պանելների օգտագործումը նաև հարմար է այնքանով, որ այն թույլ է տալիս հեշտ կտրել և հարմարեցնել շենքի նախագծի պահանջներին՝ մինիմալ դժվարություններ ստեղծելով աշխատողների համար։ Միևնույն ժամանակ հնարավոր է ստեղծել դռների և պատուհանների բացվածքներ՝ ճշգրիտ անկյուններով։

Ձայնամեկուսացում (61.5 դբ – 66․5 դբ) և ջերմամեկուսացում (1․82 մ²°C – 9․64 մ²°C)
Պոլիստիրոլի շերտի շնորհիվ մեր պանելային համակարգը կարող է կտրուկ բարձրացնել շենքի մեկուսացումը և տարեկան 35-60%-ով կրճատել ջեռուցման և հովացման ծախսերը:
Մեր արտադրական տեխնոլոգիան թույլ է տալիս փոփոխել պոլիստիրոլի հաստությունը, ինչի շնորհիվ կարող եք առանց ավելորդ ջանքերի (ծախսի) ընտրել շենքի մեկուսիչ հատկության աստիճանը՝ ըստ անհրաժեշտության։

Մատչելիություն
- Մեր արտադրանքի շնորհիվ շինարարութունը իրականացվում է 3 անգամ ավելի արագ։
- Մեր պանելային համակարգի տեղադրումը չի պահանջում ամբարձիչներ, ինչը կարող է կտրուկ նվազեցնել աշխատուժի և սարքավորումների ծախսերը:
- Բացի այդ, բետոնի գործածումը 50%-ով պակաս է ստացվում, քան ստանդարտ եղանակով շենքի կառուցման ժամանակ՝ այդպիսով զգալիորեն նվազեցնելով ծախսերը։Վերջնական արդյունքը զգալիորեն ավելի քիչ աշխատուժ է պահանջում։ Սովորաբար EPG պանելներով շինարարության համար նախատեսվում է 40% ավելի քիչ աշխատուժ։
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Ափրիքոթ ՍՊԸ-ի հիմնադիր-սեփականատեր Խաչիկ Խաչիկյանը ամերիկահայ գործարար է և EPG պանելի գյուտի հեղինակը։ Իր հիմնադրած և ղեկավարած գործարանը արդեն 1994թ․-ից հաջողություն և ճանաչում էր վայելում Ամերիկայում․ ուներ 7 հա տարածք և 200-ից ավել աշխատակից։ Պարոն Խաչիկյանը 2018թ.-ին վերադարձավ Հայաստան խոշոր ներդրումային ծրագրով։ Նորարարական տեխնոլոգիա ունեցող գործարանը, որը նախատեսված էր հիմնադրել Իտալիայում, հիմնադրվեց Հայաստանում։ Պարոն Խաչիկյանը իր ինժեներական և բիզնես գիտելիքներն ու հսկայական փորձը շինարարական ոլորտում փոխանցում է իր հայրենակիցներին և շարունակում է աշխատել հայրենիքում։
Իր բնույթով լինելով արտադրող-բիզնեսմեն և զբաղվելով բիզնեսով դեռ վաղ տարիքից՝ այս գործարանի համահիմնադիր Սարգիսը, վստահություն էր վայելում Ikea և Home Depot խոշոր ընկերություններում՝ որպես առաջատար մատակարար։ Իր ընկերության բարեհաջող վաճառքից հետո, Սարգիսը սկսեց գործունեություն ծավալել անշարժ գույքի շուկայում՝ ունենալով բազմաթիվ շինարարական և կոմերցիոն նախագծերի փորձ։ Բազմաթիվ քննարկումներից և անթիվ հետազոտություններից հետո Խաչիկ Խաչիկյանը, ով ուներ մեծ փորձ ինժեներության և նախագծման ոլորտում, և Սարգիսը հասկացան, որ կարող են ստեղծել ավելի լավ արտադրանք, որը չկա շուկայում։ Ավելի քան 20 պանելային պատենտներից և բետա-նախագծերից հետո ծնվեց՝ «EPG panel» պրոդուկտը։

![]() ՏԵՍԱԴԱՐԱՆ | ![]() ՏԵՍԱԴԱՐԱՆ | ![]() ՏԵՍԱԴԱՐԱՆ |
---|---|---|
![]() ՏԵՍԱԴԱՐԱՆ | ![]() ՏԵՍԱԴԱՐԱՆ | ![]() ՏԵՍԱԴԱՐԱՆ |
![]() ՏԵՍԱԴԱՐԱՆ | ![]() ՏԵՍԱԴԱՐԱՆ | ![]() ՏԵՍԱԴԱՐԱՆ |
![]() ՏԵՍԱԴԱՐԱՆ | ![]() ՏԵՍԱԴԱՐԱՆ | ![]() ՏԵՍԱԴԱՐԱՆ |
![]() ՏԵՍԱԴԱՐԱՆ | ![]() ՏԵՍԱԴԱՐԱՆ | ![]() ՏԵՍԱԴԱՐԱՆ |
![]() ՏԵՍԱԴԱՐԱՆ | ![]() ՏԵՍԱԴԱՐԱՆ | ![]() ՏԵՍԱԴԱՐԱՆ |
![]() ՏԵՍԱԴԱՐԱՆ | ![]() 05 | ![]() artadranq |
ԿԱՊ
Գլխավոր գրասենյակ
Շիրակի 86 փողոց, 0085, Երևան , Հայաստան